Հայաստանի և Ռումինիայի հարաբերություններն ընդլայնվում ու ամրապնդվում են15 հոկտեմբերի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին hոկտեմբերի 15-ին ընդունել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ: Երկուստեք կարևորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի և հնարավորությունների լիակատար օգտագործումը և համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում մասնավորապես հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը և կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հնգամյա ծրագիրը: Հատուկ ուշադրություն դարձվեց բարձր մակարդակով քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաև եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման և կապերի խորացման առումով: Հանդիպման վերջում դեսպան Գասպարյանը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի կառավարությանը, որը մշտական հոգատարություն և աջակցություն է ցուցաբերում Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանմանը և ռումինահայ կառույցների ու հաստատությունների գործունեության ապահովմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |