ՀԱԿ-ը ցույցի ընթացքում կներկայացնի կոնգրեսի առաջիկա քայլերը15 հոկտեմբերի 2010 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ցույցի ընթացքում ՀԱԿ-ը բարձրացնում է հարցեր, որոնք «վերաբերում են կաշառակերությանը, որն այսօր իշխում է Հայաստանում, արտասահմանյան մաֆիայի խմբավորումների հետ վարչակարգի հանցավոր կապերին, երկրի օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, այսօր կներկայացվեն նաև հոկտեմբերի 19-ին նշանակված հաջորդ ցույցի ժամանակ կոնգրեսի առաջիկա քայլերը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը չի ծրագրում ավելացնել ցույցերի քանակը, Զուրաբյանը նշել է, որ այդ մասին կհաղորդի մոտ ժամանակներս: Նա նշել է նաև, որ պատճառը, որ ցույցը շատ մարդ չի հավաքել, կարող է վատ եղանակը լինել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, ներկա պահին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մերձակայքում մոտ 150-200 հոգի է հավաքվել: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |