Եվրոպական լիբերալները պահանջում են ազատ արձակել Հայաստանի քաղբանտարկյալներին15 հոկտեմբերի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ ցույցի ժամանակ այս րոպեներին Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդեց, որ իրեն հենց նոր զանգահարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը Հելսինկիում է գտնվում, որտեղ ընթանում է եվրոպական լիբերալ կուսակցությունների համագումարը: Զուրաբյանի խոսքով, համագումարի մասնակիցները բանաձև են ընդունել, որի համաձայն հարկավոր է անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ցույցի վայրից: Ներկայումս Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մերձակայքում ընթացող ցույցը մոտ 500 հոգի է հավաքել: Ցույցին ներկա են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմության այլ ներկայացուցիչներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |