ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքումքննարկվելեն Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ համահայկական այդ կազմակերպությունները ակտիվ դերակատարություն ունենհայոցանկախպետականության ամրապնդման, արտերկրում բնակվող հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Բակո Սահակյանընշել է, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի ընդլայնել ու խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նույն օրըԱրցախի Հանրապետությանն ու ժողովրդին մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և կազմակերպության մի խումբ անդամներ պարգևատրվել են ԼՂՀ պետական պարգևներով: Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Պարգևատրման արարողությանըներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |