Հայ գիտնականները կշարունակեն հետազոտել միջնադարյան հայ վարպետների աշխատանքները15 հոկտեմբերի 2010 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց միջնադարի հայ մանրանկարիչ Մոմիկին (13-14 դար) նվիրված խորհրդաժողովը: Խորհրդաժողովի շրջանակներում ուսումնասիրվել է նաև հայ միջնադարի արվեստն ու մշակույթը: Ըստ ՀՀ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժնի քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի, այդ դարաշրջանում Հայաստանում բացվում էին համալսարաններ, Հայաստանն իր զարգացման մակարդակով գերազանցում էր Եվրոպային: «Ցավոք, մենք չկարողացանք ինչպես հարկն է հետազոտել հայ վարպետների աշխատանքները, ուստի կշարունակենք հետազոտություններն այդ ուղղությամբ»,-ասել է Բարխուդարյանը՝ հավելելով, որ արդյունքները կներկայացվեն համաշխարհային հանրությանը: Ակադեմիկոսը նաև նշել է, որ թեև հայ մշակույթի ոսկե դար է համարվում 5-7դդ., սակայն ոսկե դար պետք է համարվի 10-14դդ.: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |