Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է ստվերային բյուջեի առկայության մեջ![]() 15 հոկտեմբերի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բյուջեն պետք է կազմի $5-6 մլրդ ներկայիս $2,5 մլրդ-ի փոխարեն: Այդ մասին հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ՀԱԿ ցույցի ժամանակ` հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները երկու բյուջե ունեն` «պաշտոնապես հայտարարվածը և այն մեկը, որը հայտնվում է նրանց գրպանում», իսկ Հայաստանի քաղաքացիների միջին աշխատավարձը պետք է երկու անգամ շատ լինի ներկայիս սահմանած չափից: Նա անդրադարձել է նաև ռուսական ամսագրերում Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցանկի հրապարակմանը: «Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն արդեն բազմիցս դատվել են հայկական թերթերի հետ, դե թող փորձվեն դատի տալ ռուսական լրատվամիջոցներին»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը` խոստանալով իր խոսքերը հետ վերցնել, եթե Հայաստանի ամենահարուստ մարդկանց հարյուրյակում գոնե մեկ ՀԱԿ անդամ հայտնվի: Երկրում իշխանափոխությունից հետո, Հայաստանի նախկին նախագահի խոսքով, ՀԱԿ նպատակը կդառնա սեփական համոզմունքների իրագործումը, այլ ոչ թե իշխանության գրավումը: «Այն ամենը, ինչ գողացվել է ժողովրդից, նրան կվերադարձվի օրինական ճանապարհով»,- խոստացել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցույցին մոտ հազար հոգի էր հավաքվել, իսկ ավարտին ՀԱԿ կողմնակիցները երթ կազմակերպեցին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |