Ռիչարդ Մորնինգսթար. ԱՄՆ-ն կախարդական ուժ չունի լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունըPanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Վաշինգտոնի Ջոնս Հոփկինսի համալսարանում ԱՄՆ պաշտոնյաների ու վերլուծաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Կասպից ծովի փոփոխական դերը գլոբալ էներգետիկայի առումով» համաժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության ազդեցությունն էներգետիկ անվտանգության վրա: Հայֆայի համալսարանի դասախոս, Հարվարդի համալսարանին կից Կասպից հետազոտությունների ծրագրի նախկին ղեկավար Բրենդա Շեֆերն իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն պատշաճ ուշադրություն չի դարձնում ղարաբաղյան կարգավորմանը և չհավասարակշռված քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում; Դրան առարկեց Պետդեպարտամենտի Եվրասիայում էներգետիկ հարցերի գծով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը: «Ըստ իս, դա շատ ավելի բարդ հարց է: Նախ, դուք 100 տոկոսով սխալվում եք, ասելով, թե մենք անտեսում ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ ձեզ, ստացվում է, որ այդ հակամարտության չկարգավորված լինելը ԱՄՆ-ի մեղքն է: Կարծես, մենք կախարդական ուժ ունենք, որի շնորհիվ կարող ենք այն լուծել, բայց դա չենք անում»,-ասել է Մորնինգսթարը: «Շատ մասնագետներ են զբաղվում այդ հարցով, սակայն այն դյուրին լուծում չունի: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |