«Տաթևի վերածնունդ» նախագծի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունը![]() ![]() PanARMENIAN.Net - «Տաթևի վերածնունդ» նախագիծը մեծ հեռանկարներ ունի և այդ ծրագրի հանդեպ մեծ է օտարերկրացի ներդրողների հետաքրքրությունն, ասել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նախագծի բացման առիթով իր խոսքում: Նա նշել է, որ ՀԱՄՀ-ն խսիտ պահանջներ կներկայացնի ներդրողներին, մասնավորապես, դա վերաբերում է վանական համալիրի հարևանությամբ շինարարության սահմանափակումներին: «Չի կարելի զբոսաշրջային համալիրները կառուցել վանքի հարևանությամբ, դրանք հնարավոր կլինին կառուցել միայն Հալիձորի հատվածում, որտեղ 2013թ. նախատեսվում է ավարտին հասցնել հյուրանոցի շինարարությունը»,-ասել է նա: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Ըստ Բ.Փափազյանի, ճպանուղու գործարկումը մեծ նախագծի մեկնարկն է, քանի որ ճոպանուղին գրավիչ է զբոսաշրջիկների համար, իսկ Տաթևի վանական համալիրը արժեքավոր է ոչ միայն զբոսաշրջության տեսակետից, այլ նաև որպես մշակութային ժառանգություն, այն լիովին կվերականգնվի: «Ինձ թվում է զբոսաշրջիկներին այստեղ շատ բացահայտումներ են սպասում»,-ասել է Բեկոր Փափազյանը: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը' շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |