Սերժ Սարգսյան. «Տաթևի վերածնունդ» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է16 հոկտեմբերի 2010 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ամենաերկար ճոպանուղու շինարարությունը բարի գործ է, որը նոր հմայք է հաղորդում Որոտանի կիրճին, իսկ այս տեղ այցելող զբոսաշրջիկներն իրենց հետ տանելու են անմոռաց հիշողություններ, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ճոպանուղու շինարարությամբ մենք նպատակ չունեինք զարմացնել ինչ –որ մեկին, բայց սա բացառիկ նշանակություն ունի Տաթևի և մերձակա տարածքների համար»,- ասել է նախագահը: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Ճոպանուղու առաջին ուղևորները դարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և մերձակա գյուղերի 7 երեխաներ: Միջոցառումը Տաթև է բերել հարյուրավոր հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ծրագրի բարերարներն են: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով: «Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է: Միաժամանակ Սերժ Սարգսյանը նշելէ , որ այս նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցության մեծ նախաձեռնությունն է, որն այսօր իրագործվում է ՀՀ-ում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |