Գարեգին Բ. Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից16 հոկտեմբերի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից»,- հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աշխարհում ամենաերկար ճոպանուղու գործարկման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, Տաթևի վանական համալիրն իր հիանալի գեղեցկությամբ հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներից է, դարերի ընթացքում այն եղել է հայոց հոգևոր կյանքի, գիտության և կրթության կենտրոնը: «Մենք բոլորս ուրախ ենք, քանզի ճոպանուղին կօգնի մեզ արագ և հեշտ հասնել Տաթևի վանական համալիր»,- ասել է նա: «Իր առաքելությամբ Տաթևի վանական համալիրը հավատի վեր հառնող հուշարձան է և Աստծո մոտ առաջնորդող ուղի, որը լի է աղոթքով և օրհնությամբ»,- ասել է Գարեգին Բ-ն: Նա նաև ավելացրել է, որ հայ ժողովրդի համար նոր օրհնություն և ուրախություն է այն, որ ճոպանուղու կառուցումն իրագործած բարեգործները նախատեսում են իրագործել նաև Տաթևի վերածնունդի ծրագիրը, որպեսզի վանական համալիրն ամբողջությամբ վերանորոգվի և շարունակի մնալ քրիստոնեական մշակույթի գանձը: ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է' շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը` շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |