Պաշտոնատար անձանց և ՀԿ-ների տվյալները Հայաստանի անտառային տարածքների մասին խիստ տարբերվում են18 հոկտեմբերի 2010 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Անտառահատման անօրինական խնդիրը ծառացած է բոլոր երկրների առաջ, տարբերությունը միայն դրա ծավալների մեջ է»,- հոկտեմբերի 18-ին մամլո ասուլիսում ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Մաթևոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանում անտառները կազմում են երկրի ողջ տարածքի 11 տոկոսը: «Հայանտառի տրամադրության տակ գտնվում է անտառային ֆոնդի 350 հազար հա-ն»,- նշել է Մաթևոսյանը: Սակայն, բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով, անտառային զանգվածները տարբեր տվյալներով կազմում են Հայաստանի տարածքի 70 տոկոսը: Նրա խոսքերով, տարածված կարծիքն այն մասին, որ անտառների մեծ մասը հատվել է շրջափակման տարիներին, սխալ է: «90-ականներին Հայաստանում հատվել է տարեկան 500 հազար խմ անտառ: 2000-ին այդ թիվը միջազգային կազմակերպությունների պաշտոնական տվյալներով կազմել է 800 հազար խմ, իսկ հետագա տարիներին` 400 հազար»,- նշել է Կարինե Դանիելյանը: Այդ երևույթը բացատրվում է նրանով, որ եթե շրջափակման տարիներին անտառները հատում էր բնակչությունը ծառերը որպես վառելիք օգտագործելու համար, ապա հիմա անտառահատումը կատարվում է արդյունաբերական մասշտաբներով: Սուրեն Մաթևոսյանը նշել է, որ 2005-ից ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել անօրինական անտառահատման դեմ, ուստի հիմա անտառահատումը Հայաստանում անհնար է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |