ԶԼՄ-ների համահայկական համաժողովի անցկացումը հենց Արցախում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ

ԶԼՄ-ների համահայկական համաժողովի անցկացումը հենց Արցախում չափազանց կարևոր նշանակություն ունեցավ

PanARMENIAN.Net - Ղարաբաղում 5-րդ համահայկական համաժողովը շատ մեծ նշանակություն ուներ, քանի որ սփյուռքի լրագրողները կարողացան ծանոթանալ հայ և արցախցի գործընկերների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Օրեր» ամսագրի (հրատարակվում է Պրահայում) խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նրա խոսքերով, համաժողովը հնարավորություն է տվել լրագրողներին կապեր հաստատել: «Դա նպաստում է այն գաղափարախոսության իրագործմանը, որ Հայաստան-Սփյուռք տեղեկատվական դաշտը պետք է փոխկապակցված լինի»,- ասել է նա: Միաժամանակ նշել է, որ ՏՏ զարգացման պայմաններում շատ կարևոր է քարոզչություն իրականացնել ինտերնետ-պորտալների միջոցով, ինչպես նաև լուսաբանել Հայաստանի և Արցախի խնդիրներն արտասահմանյան ԶԼՄ-ներում: Նրա խոսքերով, եթե համաժողովի ընթացքում արծարծված հարցերի գոնե որոշ մասը մոտ ապագայում լուծվի, ապա արդյունքը դրական կլինի: «Շատ կարևոր է նաև, որ համաժողովը տեղի ունեցավ Արցախում, քանի որ դա թույլ տվեց մեզ ավելի մոտ ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ինչպես նաև հիմքեր ստեղծել հետագայում Ղարաբաղում սեփական թղթակիցներ ունենալու համար»,- ասել է Ասատրյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---