Առաջիկայում հայտնի կդառնա Համահայկական բանկի ղեկավարը

PanARMENIAN.Net - «Մենք գտնվում ենք Համահայկական բանկի ստեղծման ակունքների մոտ: Մասնագետներն արդեն համապատասխան հետազոտություններ են անցկացրել, և մոտ օրերս կնշանակվի բանկի ղեկավարը»,-լրագրողներին է ասել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 17-19-ը Երևանում ընթացող Բանկիրների ու ֆինանսիստների առաջին համահայկական համաժողովու, որի կազմակերպիչներն են Հայաստանի սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու Հայաստանի բանկերի միությունը:

Ըստ նրա, երկրի կառավարությունը համապատասխան շենք կտրամադրի այդ կառույցին, և բիզնես ծրագրերի մշակումից հետո բանկի կառավարիչները կներկայացնեն հետագա աշխատանքներն ու ծրագրերը:

Խորհրդաժողովի նպատակն է Բանկիրների ու ֆինանսիստների համահայկական ընկերակցության ստեղծումը: Խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 100 պատվիրակներ 10 երկրներից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---