Հայաստանում կբացվի Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական հետազոտությունների նոր ինստիտուտի մասնաճյուղը18 հոկտեմբերի 2010 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների նոր ինստիտուտի նպատակներից մեկը տարածաշրջանում իրադրության մոնիթորինգն ու վերլուծությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, հետազոտությունների աշխարհագրությունը ձգվում է Թուրքիայից մինչև Իրան` ներառյալ Կենտրոնական Ասիայի մերձկասպյան երկրները: «Մենք մտադիր ենք զբաղվել նաև պատմական հետազոտություններով, հրապարակել սոցիոլոգիական հոդվածներ: Ինստիտուտի աշխատանքի կարևոր ուղղությունը կդառնան հակամարտությունները սևծովյան-կասպյան տարածաշրջանում` աբխազական, հարավօսական և, իհարկե, ղարաբաղյան»,- նշել է Զախարովը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում կթողարկվեն թեմատիկ վերլուծական գրառումներ, կգործի ինստիտուտի կայքը: «Մենք մտադիր ենք մասնաճյուղեր բացել տարբեր երկրներում, սակայն առայժմ հստակ հայտնի է, որ դրանք անպայման կլինեն Հայաստանում և Աբխազիայում: Վրաստանի ու Ադրբեջանի հարցում, ինչպես հասկանում եք, խնդիրներ կան չլուծված հակամարտությունների ու այդ խնդիրների հանդեպ ինստիտուտի մոտեցումների հետ կապված»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |