Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին որոշումը կկայացվի Իրանի ԱԳՆ ղեկավարի Թբիլիսի այցելությունից հետո

PanARMENIAN.Net - Իրանի ու Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման մասին կոնկրետ որոշումը հայտնի կդառնա Վրաստան Իրանի ԱԳ նախարարի այցից հետո: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն: Ըստ նրա, վրացական կողմից պատրաստակամություն կա չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրերի ռեժիմը:

«Իրանի ԱԳ նախարարի այցը ծրագրվել է մի քանի անգամ, սակայն ձախողվել է որոշ պատճառներով: Մեր կողմից պատրաստակամություն կա չեղյալ հայտարարել մուտքի արտոնագրերի ռեժիմը, սակայն կոնկրետ որոշում կկայացվի Վրաստան Իրանի ԱԳ նախարարի այցից հետո»,-հայտարարել է Կալանդաձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---