«Հզոր Թուրքիա» կուսակցությունը հայ-թուրքական բարեկամության խումբ է ստեղծել18 հոկտեմբերի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - «Հզոր Թուրքիա» կուսակցությունը հայ-թուրքական բարեկամության խումբ է ստեղծել: Այդ մասին հայտնել է կուսակցության ղեկավար Թունա Բեքլևիչը: 500 երիտասարդ հայերից և թուրքերից բաղկացած խմբի նպատակն է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Բայբարս Օրսեքը, կուսակցության ներկայացուցիչները Երևան են այցելել, որտեղ հանդիպումներ են անցկացրել ՀԿ ներկայացուցիչների հետ: «Այդ հանդիպումներից հետո մենք որոշեցինք հատկապես հայ և թուրք երիտասարդների բարեկամության խումբ ստեղծել: Հունիսին Ստամբուլում կազմակերպվեց սեմինար, այնուհետև հանդիպում կկայանա Երևանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը ցանկացող բոլորին հավաքելու համար մենք էջ ենք բացել Facebook սոցիալական ցանցում` http://www.facebook.com/opentheborder»,- ասել է Օրսեքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |