Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ն Ղրղզստանի ղեկավարությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում18 հոկտեմբերի 2010 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին կայացավ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Սյուզան Էլիոթի հետ, որը Մոսկվա է ժամանել Ղրղզստան կատարած այցելությունից հետո խորհրդակցելու համար: Կարծիքներ և գնահատականներ են փոխանակվել 2010 թվականի հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ղրղզստանում և ընդհանրապես Կենտրոնական Ասիայում իրադրության վերաբերյալ: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել անհրաժեշտ պայմաններ ապահովել Ղրղզստանին ճգնաժամային իրադրությունից դուրս գալու և կայուն վերածնության համար: «ՀԱՊԿ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում արտաքին և ներքին անվտանգության ապահովման, Ղրղզստանում հունիս ամսին տեղ գտած զանգվածային անկարգությունների հետևանքների ոչնչացման գործում հանրապետությանն աջակցելու նպատակով»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը: Նա տիկին Սյուզան Էլիոթին նաև տեղեկացրել է իր պատասխանատվության գոտում ահաբեկչությանը, ծայրահեղականությանն ու թմրադեղերի ապօրինի շրջանառությանը դիմակայելու ՀԱՊԿ ընդհանուր գործունեության մասին: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հաշվի առնելով աֆղանական գործոնը, հարկավոր է Կենտրոնական Ասիայում և հարևան երկրներում ահաբեկչության ու թմրադեղերի շրջանառության դեմ պայքարում ավելի սերտ և լայն համագործակցության ուղիներ փնտրել` ելնելով անկայունության նոր պոռթկումներ թույլ չտալու շահերից, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |