Երևանում բացվել է Այվազյանական թատերական առաջին փառատոնը18 հոկտեմբերի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Այվազյանական թատերական առաջին փառատոնը, որի շրջանակներում ներկայացվելու են երևանյան և մարզային թատրոնների 12 ներկայացումներ Այվազյանի ստեղծագործությունների հիման վրա: Փառատոնին մասնակցելու են նաև 4 ներկայացումներ վերջերս ստեղծված Աղասի Այվազյանի անվան թատրոնից: «Կարծում եմ, որ փառատոնը լավ ձևաչափ է հարգանքի տուրք մատուցելու համար մեծ հայ գրողին, դրամատուրգին և հուսով եմ, որ ներկայացումներն իրենց մակարդակով համապատասխանում են Այվազյանի անվանը»,- ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Փառատոնի ժյուրիի նախագահ, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Աղասի Այվազյանը տիրապետում է յուրօրինակ դրամատուրգիայի, որը պահանջում է հատուկ բանալի այն բացելու համար: Այդ բանալին գտնելը ռեժիսորների գլխավոր խնդիրն է, իսկ թե ինչպես է դա նրանց հաջողվել, ցույց կտան ներկայացումները»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |