«Տռոյկա Դիալոգի» գործադիր տնօրենը հայկական ֆինանսական սեկտորին խորհուրդ է տալիս հավատալ երկարաժամկետ ամբիցիաներին18 հոկտեմբերի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Հայ գործարարները չեն կարողանում հասկանալ չինացիներին, որոնք 200 տարով առաջ են մտածում, քանի որ չեն կարողանում հավատալ երկարաժամկետ նախագծերի իրագործման հստակությանը, գտնում է «Տռոյկա Դիալոգ» Խմբի գործադիր տնօրեն Գոռ Նահապետյանը: «Բոլոր այն ոլորտները, որտեղ հայ ձեռնարկատերերը հաջողության են հասել, ոչ երկարաժամկետ բիզնեսներ են, շատ քիչ են այն հայերը, որոնք երկարաժամկետ նախագծեր են ձեռնարկում»,- ասել է նա` ելույթ ունենալով հոկտեմբերի 17-ից 19-ը Երևանում ընթացող Բանկատերերի և ֆինանսիստների առաջին համահայկական խորհրդաժողովում, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից` Հայաստանի Կենտրոնական բանկի ու Բանկերի միության հետ համատեղ: Նրա խոսքով, Հայաստանում չափազանց զարգացած է կաշառակերությունը, ինչի պատճառով էլ ձեռնարկատերերը դժվարությամբ են հավատում, որ մարդիկ կարող են երկարաժամկետ նախագծեր իրականացնել ազնիվ, հիմնվելով ամբիցիաների վրա: Նման ամբիցիոզ նախագիծ է հանդիսանում «Տաթևի վերածնության» նախագիծը, որի գործարկումը սկսվեց հոկտեմբերի 16-ին «Տռոյկա Դիալոգի» աջակցությամբ: Այդ կապակցությամբ Գոռ Նահապետյանը հաղորդել է, որ «Տռոյկա Դիալոգը» մտադիր է մի խումբ գործարարների համար «Բլոուշեն ռազմավարության» հիմքեր անցկացնել, որը թույլ է տալիս միևնույն տարածքում ու միևնույն պայմաններով հետաքրքիր նախագծեր իրականացնել: Անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգի զարգացմանն ու Համահայկական բանկի ստեղծմանը` Գոռ Նահապետյանը նշել է, որ իր հաճախորդների բազան սահմանափակվում է 1 մլն-ով: «Ոչ մի հայկական բանկ 20 տարվա ժամանակահատվածում Ռուսաստանում իմ բնակության ընթացքում ոչ մի ծառայություն չի առաջարկել: Եկեք Հայաստանն ավելի մեծ դարձնենք, դա էլ կլինի մեր հաճախորդների բազան: Համահայկական բանկը ոչ միայն գաղափար է, որը կապում է հայերին տեղեկատվական դաշտում, այլև ֆինանսական գործիք, որը կարող է օգնել այստեղ ծնունդ առնող նոր բիզնեսին ճեղքում կատարել»,- ընդգծել է «Տռոյկա Դիալոգի» գործադիր տնօրենը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |