ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, նաև Անդրկովկասի խնդիրները19 հոկտեմբերի 2010 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգի երկկողմ հարցեր: Մասնավորապես քննարկվել են այս տարվա դեկտեմբերին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին պատրաստվելու հարցեր, Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները խորհրդի շրջանակներում: Այդ առումով կայացել է կարծիքների փոխանակում եվրոպական անվտանգության հարցերի, Եվրոպայում սովորական սպառազինությունների վրա վերահսկողության թեմայով: Նախարարները շոշափել են մերձարևելյան կարգավորման հարցերը, այդ թվում`միջնորդների նախարարական «քառյակի» ակտիվացման դերը, ինչպես նաև ԱՄՆ և ՌԴ միջև փոխազդեցությունը մի շաքր հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ, ներառյալ իրավիճակն Աֆղանստանում, Սուդանում և Անդրկովկասում: Նախարարը և պետքարտուղարը քննարկել են առաջիկա երկկողմանի կապերի ժամանակացույցը, ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |