Մովսիսյանը «Ռանդերսի» կազմում իրացրել է 11-մետրանոց հարվածը

Մովսիսյանը «Ռանդերսի» կազմում իրացրել է 11-մետրանոց հարվածը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին «Էսսեքս պարկ» մարզադաշտում «Ռանդերս» ակումբը, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի հարձակվող և պաշտպան Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը, ընդունել է «Միդտյուլանդին»:

«Ռանդերսը» խաղը սկսել է սուր հարձակումներով և արդեն 9-րդ րոպեին Մովսիսյանն իրացրեց 11-մետրանոցն ու բացեց խաղի հաշիվը: «Միդտյուլանդը» սկսեց ավելի ակտիվ հարձակվել և բարդացրեց «Ռանդերսի» պաշտպանների խնդիրը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Սորեն Բերգը հավասարեցրեց խաղի հաշիվը և խաղն ավարտվեց 1:1: 12-րդ տուրից առաջ «Ռանդերսը» 13 միավորով 10-րդ տեղն է գրավում 12 թիմերի շարքում:

Հաջորդ խաղում հայ ֆուտբոլիստների ակումբը հոկտեմբերի 24-ին կհանդիպի «Բրոնդբիի» հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---