Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվել է Իռլանդիայում19 հոկտեմբերի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի ջանքերով օրեր առաջ Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվեց Իռլանդիայի Հանրապետությունում: Այնուհետև, Իռլանդիայում Հայաստանի պատվո հյուպատոս՝ Օհան Երգայնհարսյանի, Մարգարեթ եւ Աիդա Սարաֆյանների և Իռլանդիայում հայ համայնքի աջակցությամբ Տ. Վահանը 2010թ հոկտեմբերի 17-ին Դուբլինում մատուցվեց Իռլանդիայում առաջին հայկական պատարագը, որին հաջորդեց 9 հայ մանուկների եւ պատանիների կնունքը: Լոնդոնից ժամանած հոգևորականներն ու երգչախումբը առաջին անգամ հայկական հոգևոր հոգեհույզ մեղեդիները հնչեցրին Իռլանդիայի մայրաքաղաքում: Եկեղեցական արարողությունները շարունակվեցին ընթրիքով, որտեղ հայ համայնքի անդամները առիթ ունեցան շփվել Տ. Վահանի հետ եւ ստանալ նրա օրհնանքը: Առաջարկվեց հիմնել համայնքային խորհուրդ, որը կզբաղվի պատարագների, սեմինարների եւ այլ միջոցառումների կազմակեպմամբ՝ նպաստելու Իռլանդիայի հայ համայնքի համախմբմանը և հայ երիտասարդների առաքելական ոգով դաստիարակմանը, հայտնում է Իռլանդիայի հայ համայնքի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |