Չեչնիայի խորհրդարանի գրավումը ձախողվել է՝ գրոհայինները ոչնչացվել են

PanARMENIAN.Net - Գռոզնի քաղաքում գտնվող Չեչնիայի խորհրդարանի վրա այսօր հարձակում է կատարվել: Ըստ նախնական տվյալների, առավոտյան մոտ ժամը 9-ին չորս զինված գրոհայիններ ներխուժել են շենք: Ինչպես «Ինտերֆաքսին» է հայտնել աղբյուրը ՆԳՆ-ում, հատուկ գործողություն արդյունքում երկու միլիցիոներ է զոհվել: Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, չորս միլիցիոներ է զոհվել և 9 վիրավորվել են: Նախնական տվյալնելով, վիրավորվել է նաև խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Իսկամ Բայհակովը: Գրոհայինները ոչնչացվել են:

Պատահարի վայր է ժամանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, որն էլ ղեկավարել է գրոհայինների ոչնչացման գործողությունը: ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Կադիրովի հետ: Ինչպես հայտարարել է Նուրգալիևը լրագրողներին, չեչենական իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները գրագետ էին ու պրոֆեսիոնալ: Ըստ Չեչնիայի ղեկավարի, գրոհայինների ոչնչացման և խորհրդարանում գտնվող պատգամավորների ազատման հատուկ գործողությունը տևել է ընդամենը 15-20 րոպե:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---