ԵՄ-ն չի ընդունում Թուրքիային քաղաքական պատճառներով19 հոկտեմբերի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հետ Թուրքիայի բանակցությունները հետաձգվում են քաղաքական պատճառներով: Այդ մասին հայտարարել է պետնախարար և Եվրամիության հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էղեմեն Բաղիսը: Նա նշել է, որ Թուրքիան, այնումենայնիվ, շարունակելու է իր գործունեությունն այնպես, կարծես հոդվածների վերաբերյալ քննարկումներն արդեն ընթանում են: Հանդես գալով Անկարայի համալսարանի եվրոպական հետազոտությունների կենտրոնում` Բաղիսը հայտարարել է, որ ԵՄ մտնելու գործընթացում Թուրքիային առաջին հերթին անհրաժեշտ են գիտական հետազոտություններ, ճիշտ տեղեկացվածություն և փորձագետներ: Նա հանդես է եկել հունակիպրոսական կառավարման դիրքորոշման դեմ քննադատությամբ, նշելով, որ Թուրքիայի հետ բանակցություններում քաղաքական պատճառներով չեն բացվում քննարկման համար նոր հոդվածներ: Նախարարի խոսքերով, դա չի խանգարի Թուրքիային կատարել այն ամենը, ինչ պահանջվում է նրանից ԵՄ-ին անդամակցելու համար: Բաղիսը նաև կրկնել է ԵՄ-ից Թուրքիայի հետևյալ պահանջները. արդար վերաբերմունք, ահաբեկչության դեմ համատեղ պայքար, անցագրայի ռեժիմի վերացում և ԵՄ գագաթնաժողովներին երկրի մասնակցություն: Նա նաև ներկայացրել է ԵՄ անդամակցության հարցում Թուրքիայի նոր ռազմավարությունը, որի համաձայն, Թուրքիան աշխատելու է այնպես, ասես բանակցություններում բոլոր բաժինները բաց են, և համապատասխանեցնելու է իր օրենսդրությունը ԵՄ օրենքներին, գրում է TRT-Russian-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |