ԱՊՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն համագործակցությանն առնչվող հարցերըPanARMENIAN.Net - 2010թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման և ակտիվացման ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները և կհաստատվի ԱՊՀ ՄՊ ՊՆԽ 2011թ. աշխատանքային Պլանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |