ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն չի ժամանել Երևանում ընթացող ԵԽ համաժողովին ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն չի ժամանել Երևանում ընթացող ԵԽ համաժողովին ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության-2010». Ժողովրդավարությունը Եվրոպայում՝ սկզբունքներ և մարտահրավերներ» համաժողովը: Համաժողովը բացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն ընդգծել է, որ Հայաստանը, կազմակերպելով այս համաժողովը ԵԽ-ի հետ, իր ավանդն է ներդնում Եվրոպայում ժողովրդավարության զարգացման մեջ: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, համաժողովի կազմակերպումը մեծ պատասխանատվություն է, սակայն Հայաստանը ստանձնեց այդ պատասխանատվությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ այժմ ԵԽ-ն ակտիվորեն բարեփոխումներ է անցկացնում և Հայաստանը ուշադիր հետևում է այդ գործընթացներին: «Շուտով Հայաստանը կնշի ԵԽ-ին իր անդամության 10-ամյակը: Հայաստանն այդ ընտանիքի ակտիվ անդամ է»,-ասել է Նալբանդյանը: Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ բոլոր անդամ պետություններին, որոնք աջակցեցին Հայաստանին կազմակերպության ներսում: Նալբանդյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է ԵԽ առջև ստանձնած պարտավորություններին և հարգոմ է մարդու իրավունքները՝ ապահովելով օրենքի գերակայություն:

Համաժողովին չի մասնակցում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, որն, ինչպես հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Փրեսկոտը, չի ժամանել Երևան ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով:

 Ուշագրավ
---