Հայաստանի ֆինանսական կառույցները պետք է պատրաստ լինեն ներգրավելու սփյուռքահայ մասնագետներին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում կորպորատիվ կառավարման ամենահաջող փորձը ֆինանսական համակարգում է, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը՝ ելույթ ունենալով Բանկիրների ու ֆինանսիստների առաջին համահայկական խորհրդաժողովում: Քննարկելով սփյուռքահայերի պրոֆեսիոնալ ներուժի օգտագործման հարցը՝ նա ասել է, որ կորպորատիվ կառավարման մեջ մեծ է անկախ տնօրենների դերը: «Անկախ տնօրենի խնդիրը Հայաստանում ավելի լավ կհասկանա սփյուռքահայ փորաձռու ֆինանսիստը, որն աշխատանքի փորձ ունի անդրազգային ընկերությունում և լավ գիտի ինչպես է պետք կառավարել բակերի ֆինանսները, ինչպես նաև լավ գիտի Հայաստանը և մեր հանրությունը և կարող է գտնել Հայաստանում միջազգային չափանիշների կիրառման լավագույն տարբերակը»,-ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահը: Նա գտնում է, որ Հայաստանի ֆինանսական կառույցները պետք է պատրաստ լինեն ներգրավելու սփյուռքահայ մասնագետներին: «Մենք կարող էինք ներգրավել անկախ տնօրենների, սակայն մեր բանկերից շատերը չեն կարող իրենց թույլ տալ անկախ տնօրենին վճարել նույնքան, որքան նա կկարողանար վաստակել արտերկրում: Հայկական բանկերի կապիտալի 75 տոկոսը արտասահմանյան է, նույնն է նաև ապահովագրության շուկայում: Խնդիրը նրանում է, որ եթե դա անդրազգային կորպորացիա է, ապա ինչու պետք է Սփյուռքի ներկայացուցիչը ջանքեր գործադրի ավելի խորը վերլուծության համար ավելի քիչ աշխատավարձով, եթե կարող է նույնն անել արտերկրում»,-ասել է Գաբրիելյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |