Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին մասնակցելու համար ճնշում չի գործադրում Թուրքիայի վրա, հայտնել է Պենտագոնի ղեկավարը19 հոկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին մասնակցելու համար ճնշում չի գործադրում Թուրքիայի վրա: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Սակայն նա հույս է հայտնել, որ Անկարան հավանություն կտա ՀՀՊ վերաբերյալ ծրագրերին: «Ամերիկյան և թուրքական պաշտոնական անձինք քննարկել են Իրանի դեմ ուղղված ՀՀՊ առաջարկվող համակարգին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: «ԱՄՆ-ն համագործակցում է Թուրքիայի հետ քաղաքական և ռազմական ոլորտում` հաշվի առնելով նրա պոտենցիալ, տեխնիկական և օպերատիվ հնարավորությունները ՆԱՏՕ-ում»,- ընդգծել է է Պենտագոնի ղեկավարը, հաղորդում է AFP-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |