Հայաստանի և Սփյուռքի ֆինանսիստները կարող են իրենց փորձը փոխանակել սոցիալական ցանցերի միջոցով![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Սփյուռքի ֆինանսիստները կարող են հաղորդակցվել, տեղեկատվություն և իրենց փորձը փոխանակվել սոցիալական ցանցերի միջոցով, գտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Ելույթ ունենալով Ֆինանսիստների ու բանկիրների համահայկական առաջին խորհրդաժողովում` նա ասել է, որ կարելի է էջ ստեղծել սոցիալական ցանցերում, օրինակ` Facebook-ում և ներգրավել Հայաստանի ու Սփյուռքի ֆինանսական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին: Ընդ որում, նա նշել է, որ սոցիալական ցանցերն ունեն մի թերություն. դրանց հանդեպ հետաքրքրությունը շուտ է մարում, և մարդիկ դադարում են հաղորդակցվել: Բացի դրանից, Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ այդպիսի նախաձեռնության մասշտաբները մեծ չեն լինի, բայց և այնպես հարկավոր է նման մի նախագիծ մշակել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |