Հայաստանում ԱՄՆ դեսպանը տարօրինակ չի՞ համարում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն օգտագործում է Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը![]() 19 հոկտեմբերի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում կայացած հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել բավական օգտակար և հետաքրքիր շփում տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` հայ-թուրքական հարաբերություններից մինչև ժողովրդավարության հարցեր և Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ: «Հայկական համայնքը շատ շահագրգռված է այդ հարցերով և ընդհանրապես այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- ասել է դեսպան Յովանովիչը: ԱՄՆ դեսպանը պատասխանել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության վերաբերյալ հարցին, որում ԼՂ մայրաքաղաքի անունը հնչել է ադրբեջաներենով` «Խանկենդի»: «Դա փոփոխություն չէ, միջնորդներն օգտագործել են այդ անվանումը նաև նախկինում»,- ասել է Յովանովիչը: Ադրադառնալով Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցին` նա պատասխանել է . «Մեթյու Բրայզան վայելում է նախագահի և պետքարտուղարի լիակատար վստահությունը: Հուսով ենք, որ նա կհաստատվի: Սակայն կրկնում եմ, դա պետք է որոշի ԱՄՆ Սենատը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |