Ռուսաստանի ջավախահայերը հերքում են այն հայտարարությունը, թե 2008թ. Ջավախքի հայերը դիմադրություն են ցույց տվել ռուսական զորքերին19 հոկտեմբերի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը Երևանում հայտարարել էր, թե ջավախահայերի դիմադրությունը ռուսական զորքերին 2008թ. օգնեց կասեցնել նրանց առաջխաղացումը: Ռուսաստանի ջավախահայերի միությունը Georgia Times-ին տված մեկնաբանության մեջ հերքել է այն հայտարարությունը, թե 2008թ. Ջավախքի հայերը դիմադրել են ռուսական զորքերին: «Խաշուրից դուրս գալիս մի խումբ ռուս զինվորականներ սխալվել է և ուղղվել է դեպի Բորժոմի կիրճ: Կիրճից դուրս գալով, նրանք տեսել են մարդկանց և մեքենաների կուտակումներ, և հարցրել են, թե դա ինչ տարածք է: Վրացիները սկսել են բղավել, որ դա Հայաստանն է: Այդպես ռուս զինվորականները հասկացել են, որ սխալ ուղղությամբ են գնացել, շրջվել են կրկին դեպի Գորի»,-պատմում են Ջավախքի հայերը: Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը գտնվում էր Հայաստանում երեևանյան բուհերից մեկում վրացական լեզվաբանական կենտրոնի բացման կապակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |