Ֆինանսիստների ու բանկատերերի համահայկական խորհրդաժողովում փորձի փոխանակությունը սկիզբ կդնի նոր նախագծերին

PanARMENIAN.Net - «Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ փորձի փոխանակության և ֆինանսների ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության հարցում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է «Cedarpeak» հոլդինգի ղեկավար Ալեն Բալյանը, որը մասնակցում էր Երևանում Ֆինանսիստների ու բանկատերերի համահայկական առաջին խորհրդաժողովին:

Մասնավորապես, նա Հայաստանում ներդրումների համար հետաքրքիր է անվանել ֆինանսների և ապահովագրության ոլորտները: «Ներկա պահին մենք հետագա ծրագրերի մշակման համար հետազոտում ենք հայկական շուկան և երկրի օրենսդրությունը»,- ավելացրել է նա:

Ընդ որում, Ալեն Բալյանն ասել է, որ Սփյուռքի նախարարությունը խիստ շահագրգռված է Սփյուռքի ներկայացուցիչների միջև երկխոսության կազմակերպման գործում: Նա գտնում է, որ խորհրդաժողովի մասնակիցների միջև կարծիքների և փորձի փոխանակությունը սկիզբ կդնի նոր նախագծերին:

Ֆինանսիստների ու բանկատերերի համահայկական առաջին խորհրդաժողովը կայացավ հոկտեմբերի 17-ից 19-ը Երևանում: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանի Սփյուռքի նախարարությունը` Հայաստանի Կենտրոնական բանկի և Հայաստանի Բանկերի միության հետ համատեղ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---