«Ինեկոբանկը» մտադիր է իր վարկային պորտֆելը տարեվերջին հասցնել 37 մլրդ դրամի

PanARMENIAN.Net - «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը առաջին 9 ամիսների արդյունքում ավելացել է 7,5 մլրդ դրամով, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Այսօրվա դրությամբ վարկային պորտֆելը կազմում է 34 մլրդ դրամ, իսկ տարեվերջին այն կհասնի 37 մլրդ դրամի»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ վարկավորման գործընթացը բավական ակտիվացել է վերջին ժամանակներս, և հույս կա, որ «Ինեկոբանկը» նույնիսկ կգերակատարի իր նախատեսած ցուցանիշը:

Անդրադառնալով վարկային պորտֆելի կառուցվածքին, գործադիր տնօրենն ասել է, որ 50 տոկոսը բաժին է ընկնում փոքր ու միջին ձեռնարկատիրությանը:

Հոկտեմբերի 20-ին Երևանում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և ՎԶԵԲ-ը 17 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային համաձայնագիր են կնքել, որոնցից 11 մլն դոլարը կհատկացվի ՓՄՁ-ների զարգացմանը, իսկ մյուս մասը՝ խոշոր բիզնեսի ֆինանսավորմանը: «Ինեկոբանկի» կողմից համաձայանգիրը ստորագրել է Ավետիս Բալոյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից, ՎԶԵԲ-ի գլխավոր բանկիր Ելենա Տոննոն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---