Արամ Հարությունյան. Մոտ օրերս կսկսվեն ջրածածկ ծառերից Սևանի մաքրման աշխատանքները

Արամ Հարությունյան. Մոտ օրերս կսկսվեն ջրածածկ ծառերից Սևանի մաքրման աշխատանքները

PanARMENIAN.Net - Ջրածածկ ծառերի հեռացման համար նախատեսված Water master հատուկ ֆիննական սարքավորումները մոտակա օրերին կհասցվեն Հայաստան և անմիջապես կսկսվեն լճի ափերի մաքրման աշխատանքները, հոկտեմբերի 20-ին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ընդ որում, անդրադառնալով լճափի շուրջ 520 շինությունների ապամոնտաժմանը, նախարարն ասել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 19-ին ձևավորվել է աշխատանքայի խումբ, որն ուսումնասիրելու է այդ կառույցները: Ըստ նրա, շուրջ 8-10 շինություն արդեն ապամոնտաժվել է:

Հոկտեմբերի 19-ին լճի խնդիրներին ծանոթացել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրմի նախագահ Մոնիկ Բարբութը, որն, ըստ նախարարի, նշել է Սևանի մաքրությունն ու ջրի պարզությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---