Տեղի է ունեցել 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Տեղի է ունեցել 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 500մլն դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի հետգնման ներկայացված ծավալը 2 մլրդ571 մլն697հազար դրամ է, հետգնված ծավալը` 500մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 519 589 077 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.5111% է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---