ՌԴ խոշորագույն կապի օպերատորները նվազեցնում են ռոումինգի սակագները ԱՊՀ ներկայության տարածքում

ՌԴ խոշորագույն կապի օպերատորները նվազեցնում են ռոումինգի սակագները ԱՊՀ ներկայության տարածքում

PanARMENIAN.Net - ՄՏՍ-ը, ՎիմպելԿոմն ու ՄեգաՖոնը մտադիր են կտրուկ նվազեցնել ռոումինգի արժեքը ՌԴ և ԱՊՀ տարածքում մինչև տարեվերջ: Ինչպես գրում է «Մարկեր» թերթը. Այդ մասին հայտարարվել է վարչապետ Վլադիմի Պուտինը կապի ու զանգվածային հաղորդակցությունների նախարար Իգոր Շչեգոլևի և Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հետ հանդիպմանը: Նախատեսվում է նաև նվազեցնել ԱՊՀ տարածքում միջքաղաքային խոսակցությունների գինը: Բջջային օպերատորները որոշել են նվազեցնել ձայնային ծառայության գները 1,5-2 անգամ, SMS-հաղորդագրություններինը՝ 3 անգամ, և Ինտերնետ-ծառայություններինը՝ 2-4 անգամ:

Մինչդեռ, ինչպես հայտնել են ՄՏՍ-ի մամլո ծառայությունում, մինչև տարեվերջ ընկերությունն իրոք կնվազեցնի ռոումինգի գինը ԱՊՀ-ում, սակայն միայն Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի դուստր ձեռնարկություններում: Նույնն են ասել նաև «ՎիմպելԿոմի» մամլո ծառայությունում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---