Արթուր Աբրահամ. Շատ կարևոր է խոսել այն երկրի լեզվով, որտեղ բնակվում ես

Արթուր Աբրահամ. Շատ կարևոր է խոսել այն երկրի լեզվով, որտեղ բնակվում ես

PanARMENIAN.Net - Մարզական ճամբարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից երեք ամիս անց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հոկտեմբերի 20-ին հրավիրվել է Բեռլինի Դաշնային գրասենյակ:

Աբրահամը Speak up. Join life ծրագրի ներկայացուցիչներից է, որի նպատակն է խրախուսել երիտասարդ արտասահմանցիներին պատշաճ կերպով ուսումնասիրել գերմաներեն լեզուն՝ հասարակությանը հաջողությամբ ինտեգրվելու նպատակով, հաղորդում է fightnews.com-ը:

«Ես իմ փորձից գիտեմ, թե ինչքան կարևոր է խոսել այն երկրի լեզվով, որտեղ բնակվում ես: Ես Գերմանիա եմ եկել Հայաստանից, երբ 15 տարեկան էի, և միանգամից սկսեցի սովորել գերմաներեն լեզուն, քանի որ մարդկանց հետ շփվելը կարևոր է հաջողակ և երջանիկ կյանքի համար»,- ասել է Աբրահամը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---