Հայաստանի նախագահը հաստատել է փոփոխություններն ու լրացումները ակցիզային հարկի մասին օրենքում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կա¬տա¬րելու մասին, «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Բացի դրանից, նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատա¬րելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կա¬տա-րելու մասին օրենքները և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---