Բագրատ Ասատրյանը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ Հայաստանի քաղաքացիներն ավելի երջանիկ չեն դառնա21 հոկտեմբերի 2010 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2011թ. բյուջեն լավագույնը չէ երկրի պատմության մեջ, այն չի կարող որևէ սկզբունքային խնդիր լուծել, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Հաջորդ տարվա ավարտին Հայաստանի քաղաքացիներն ավելի երջանիկ չեն դառնա, իսկ մարդիկ, որոնք չեն կարող հաշտվել մեր իրողությունների հետ, երջանկություն կորոնեն արտերկրում, քանի որ հայրենիքը չի կարող կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,-ասել է նա: Ըստ Ասատրյանի, 2011թ. բյուջեով կրթության ոլորտի ծախսերը կկրճատվեն 14,5 տոկոսվ, իսկ գյուղատնտեսության ոլորտի համար՝ 42,4 տոկոս: Բացի այդ, սոցիալական ծախսերը կավելանան ընդամենը 7,7 տոկոսով, այն դեպքում, երբ գնաճը 9 ամսվա արդյունքում կազմում է 7,8 տոկոս: «Դա նշանակում է, որ կենսաթոշակառուները ավելի լավ չեն ապրի, այլ առնվազն 0,1 տոկոսով ավելի վատ կապրեն»,-ասել է նա: Ասատրյանը գտնում է նաև, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում ձախողվել են, ինչպես բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ծառացած են ներկա իշխանությունների առջև: «Որոշվեց, որ ընթացիկ տարում կընդունվեն բոլոր համապատասխան օրենքները, իսկ 2011թ. կսկսեն գործել կուտակային հիմնադրամները, կգործեն պարտադիր ու կամավոր կենսաթոշակային համակարգերը: Քննարկումների արդյունքում պարտադիր համակարգը հետաձգվեց 3 տարով, այսինքն արմատական բարեփոխումները հետաձգվեցին, քանի որ մեր կառավարությունն ի զորու չէ լուրջ խնդիրներ լուծել»,-ասել է ԿԳ նախկին նախագահը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |