Երևան ժամանած թուրքերը, որոնք մասնակցել են Ani Dialog ծրագրին, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան21 հոկտեմբերի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հենրիխ Բյոլի հիմնադրամը Հարավային Կովկասում և Ստամբուլում Կովկասի ինստիտուտի հետ համատեղ, որը հիմնադրամի գործընկերն է, դարձել են Ani Dialog ծրագրի կազմակերպիչները, որի ընթացքում հայկական և թուրքական քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են երկու հասարակությունների և ժողովուրդների միջև առկա խնդիրները: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցին Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, եռօրյա բանավեճերի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` մամուլից մինչև մշակույթ: «Թեմաների շարքում եղել են այնպիսիք, ինչպիսիք են Թուրքիայի տարածքում հայկական քրիստոնեական հուշարձանների դրությունը, ԶԼՄ-ների դերը Թուրքիայում և Հայաստանում իրադարձությունների լուսաբանման գործում: Ինչ վերաբերվում է Թուրքիայի ներկայացուցիչներին, պետք է նշել է, որ նրանք եղել են թուրքական հասարակության լիբերալ հասարակության ներկայացուցիչներ` Հենրիխ Բյոլի հիմանադրամից, Հրանտ Դինքի հիմնադրամից, ինչպես նաև Ստամբուլի հայեր: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, մեկնել են Գյումրիի մոտ գտնվող հայ-թուրքական սահման»,- ասել է Իսկանդարյանը: Նրա խոսքերով, բանավեճի ժամանակ խոսքը գնացել է այն մասին, որ անկախ սահմանների բացումից, միմյանց մասին իմանալ ցանկացող մարդիկ կարող են հանդիել, շփվել, կարծիքներ փոխանակվել: Ani Dialog համաժողովը տեղի է ունեցել Երևանում հոկտեմբերի 14-17-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |