ՀԲ-ի խորհրդատուն կօգնի ընտրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ-ի նոր օպերատորին21 հոկտեմբերի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ժան Միշել Հեփիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց նորանշանակ տնօրենին եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ ՀԲ-ի հետ արդյունավետ, օգտակար համագործակցությունը կշարունակվի: Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, կողմերը քննարկեցին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հետագա կառավարման հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը (որի կառավարման պայմանագրի ժամկետն ավարտվում է 2011 թ. հոկտեմբերին) վարձակալության հանձնելու եւ օպերատորի ընտրության գործընթացի վերաբերյալ ՀԲ-ի թիմի առաջարկներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներում ներգրավել նաեւ ՀԲ-ի խորհրդատուի, որը կառավարությանը կօժանդակի վարձակալության հանձնման գործընթացը նախապատրաստելու, պայմաններն ու պարտավորություններն ամրագրելու հարցում: Քննարկվեցին նաեւ ոլորտում կապիտալ ներդրումների եւ նպատակային ծրագրերի իրականացման համար ՀԲ-ից միջոցների ներգրավման հնարավորությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |