«Տաթևի թևեր» ճոպանուղին կգրանցվի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում

«Տաթևի թևեր» ճոպանուղին կգրանցվի Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի կունենա «Տաթևի թևեր» աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման և հավաստագրման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը, այս գործընթացն իրականացնելու համար Հայաստան է ժամանում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն:

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---