Ազգային փոքրամասնությունների հուշարձանների պղծումը պետք է խստորեն դատապարտվի

Ազգային փոքրամասնությունների հուշարձանների պղծումը պետք է խստորեն դատապարտվի

PanARMENIAN.Net - «Երեւանում Հոլոքոսթի հուշարձանի պղծումն ու այլատյաց ոգով արված գրությունը վկայում են արարքի հեղինակների նեղմտության մասին»,-ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ: «Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը բազմիցս ամենատարբեր առիթներով դատապարտել է ժողովուրդների միջեւ թշնամություն տարածելու նմանատիպ գործողությունները, մասնավորապես ազգային սրբություններ եւ նվիրական հիշատակներ համարվող հուշարձանների պղծումն ու վանդալական ոչնչացումը:

Հայ Եկեղեցին, գիտակցելով ազգային սրբությունների բացառիկ արժեքը, նույն ընկալումով է մոտենում նաեւ բոլոր ժողովուրդների սրբություններին ու նվիրական հիշատակներին: Այս առումով խստորեն դատապարտելի է մանավանդ Հայաստանում նմանատիպ անմարդկային հանցագործության առկայությունը: Ազգային փոքրամասնությունների նվիրական հուշարձանների հանդեպ կատարված ոտնձգությունները հարիր չեն Ցեղասպանություն ապրած եւ աշխարհի ամենատարբեր երկրներում իբրեւ ազգային փոքրամասնություն ներկայացող հայ ժողովրդի զավակներին»,- ասված է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո ծառայության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---