PanARMENIAN.Net-ը Սիրիայում կրկին անհասանելի է, սակայն Հալեպի ՀՀ հյուպատոսությունում դրան անտեղյակ են

PanARMENIAN.Net-ը Սիրիայում կրկին անհասանելի է, սակայն Հալեպի ՀՀ հյուպատոսությունում դրան անտեղյակ են

PanARMENIAN.Net - www.panarmenian.net կայքը նախկինի պես չի գործում Սիրիայի տարածքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Սիրիայում կայքի հաճախորդը, որը ցանկացել է անհայտ մնալ, PanARMEANIAN.Net-ի ռեսուրսի հետ մեկտեղ Սիրիայում անհասանելի են նաև մի շարք այլ հայկական կայքէջեր, ինչպես օրինակ www.arfarchives.org, www.ancme.net կայքերը:

Ավելի վաղ Սիրիայում Հայաստանի հյուպատոսությունում PanAREMENIAN. Net-ի թղթակցին հայտնել էին, թե կայքը Սիրիայում նորմալ գործում է:

Հոկտեմբերի սկզբին PanARMENIAN.Net ը ահազանգ էր ստացել, որի համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից մինչ օրս Սիրիայում կայքն անհասանելի է, փոխարենը հայտնվում է “Network Error (tcp_error). Operation timed out” գրառումը:

Այժմ սիրիացի օգտվողները կարող են մուտք գործել www.panarmenian.net կայք անանուն պրոքսի-սերվերների միջոցով: Այդ երկրում կան կայքերի արգելափակման դեպքեր, մասնավորապես, արգելափակված են Facebook, YouTube և այլ ցանցեր ու կայքեր:

PanARMENIAN.Net ի խմբագրությունը շարունակում է պարզել, թե ինչի հետ են կապված այդ երկրում ռեսուրսի գործունեության հետ կապված խնդիրները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---