Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում անբավարար է, կարծում է ԵԱՀԿ-ն

Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում անբավարար է, կարծում է ԵԱՀԿ-ն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն հրապարակել է նախնական հաշվետվությունը Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տիրող նախընտրական իրավիճակի մասին: Ինչպես նշվում է զեկույցում, 2010-ի հունիսին Ադրբեջանի ընտրական օրենսգրքում կատարվել են ուղղումներ, ընդ որում, մերժվել են ԵԱՀԿ ՄԻԴԻԲ երաշխավորագրերը, հաղորդում է «Թուրանը»:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել թեկնածուների, ընտրողների վրա ճնշում գործադրելու և նրանց ահաբեկելու մասին: Քաղաքացիների համար թեկածուների մասին տեղեկատվությունը շատ սահմանափակ է` չնայած մի քանի հանրային ալիքների առկայությանը: Առաջիկա ընտրություններն ընթանում են մի միջավայրում, որը բնութագրվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև երկխոսության բացակայությամբ: Ազգային հեռուսաաալիքները հաղորդում են իշխանությունների գործունեության մասին և հազվադեպ` ընդդիմության գործիչների մասին:

Իրավիճակը սրում են ձերբակալությունները, զրպարտանքները և լրագրողների վրա ճնշման այլ միջոցները, որոնք անդրադառնում են ազատ արտահայտվելու խնդրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---