Ուիլյամ Ֆիշեր. Հայաստանի հավաքականն այսօր մեծ շանսեր ունի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար21 հոկտեմբերի 2010 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ընթացքում Սլովակիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահության ղեկավարները շատ բարձր կարծիք են հայտնել Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի խաղի վերաբերյալ: Ըստ Ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերի, Հայաստանի հավաքականն այսօր մեծ շանսեր ունի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար: Սլովակները Հայաստանի հավաքականին մաղթում են հաջողություններ և այնպիսի բարձրակարգ խաղ, ինչպիսիին ականատես եղան նրանք Երևանում: Սլովակ մասնագետները մտադրություն ունեն Հայաստանի հավաքականում հանդես եկող որոշ հարձակվողների աշխատանքի հրավիրել Սլովակիայի լավագույն թիմերում: Նրանց կարծիքով, հայկական ֆուտբոլին լավ ապագա է սպասվում ճիշտ զարգացումներ և շարունակություն ապահովելու դեպքում, հաղորդում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |