ԿԽԱՆԳԱՐԻ՞ ԱՐԴՅՈՔ ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄԸ

PanARMENIAN.Net - . Ո՞վ է լինելու Շեվարնաձեից հետո: Այդպես է կոչվում ռուսական «Նովիե իզվեստիյա» թերթում հրատարակված հոդվածը: Նրա հեղինակ Անդրեյ Մդիվանին կանխատեսում է, թե ո՞վ կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը: Թերթը, խոսելով խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիայի շանսերի մասին, վերլուծում է, թե ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ էթնիկական ծագումը այդ ազդեցիկ քաղաքական գործչի կարիերայի վրա: «Վրաստանում ասում են, որ խորհրդարանի նախագահ եւ երկրի փաստորեն երկրորդ դեմք Զուրաբ Ժվանիան եւ Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլին էթնիկական հայեր են: Դրանով, մասնավորապես, բացատրվում առաջինի հաճախակի այցերը Հայաստան»,- գրում է թերթը: Մդիվանիի կարծիքով` «բազմաթիվ եւ հոծ բնակվող հայկական եւ ադրբեջանական համայանքների ոչ այնքան խաղաղ հարաբերությունները չեն խանգարում ձեւափոխված ազգանուններով մարդկանց մտնել քաղաքական ընտրախավի մեջ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---