Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդիլին` Հայաստանում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռիդնիգ Ռիդաութի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսի նշանակման կապակցությամբ: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ռիդնիգ Ռիդաութի գործունեությունը հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ` մաղթելով նրան հաջողություններ հետագա ծառայության մեջ: Միաժամանակ, շնորհավորելով փոխգնդապետ Սթիվ Ֆիլիպսին Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |