Սերժ Սարգսյան. ՀՀ սահմանադրական դատարանը Հայաստանում ամենազարգացած պետական ինստիտուտներից մեկն է![]() 21 հոկտեմբերի 2010 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ինընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին: Երևանում նա կմասնակցի նաև հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ՀՀ սահմանադրության 15-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին: Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` հանրապետության ղեկավարը նշել է, որ 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջին պետական այցը Հայաստան լրացուցիչ խթան հանդիսացավ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար: ՀՀ նախագահը կարևորել էնաևերկուերկրների սահմանադրականդատարանների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը Հայաստանում ամենազարգացած պետական ինստիտուտներից մեկն է և լինելով ընդամենը 15 տարեկան, անցել է դժվարին, բայց պատասխանատու ճանապարհ: Հանրապետության ղեկավարը խոսել է նաև 2005թ. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների մասին, որի շնորհիվ քաղաքացիներին նույնպես հնարավորություն տրվեց դիմել Սահմանադրական դատարան, և այժմ Դատարանն արժանի կերպով պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները: ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի խոսքով, Հայաստանում սահմանադրական արդարադատությունը պատվավոր տեղ է զբաղեցնում, ինչի մասին է վկայում նաև Երևանում միջազգային խորհրդաժողովի անցկացումը: Բարձր գնահատելով ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների համագործակցությունը` Վալերի Զորկինն ընդգծել է, որ երկու երկրների դատարանների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են նաև միջազգային ասպարեզում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |