Երևանում ՀՀ Սահմանադրության 15-ամյակը նշում են միջազգային խորհրդաժողովով![]() 22 հոկտեմբերի 2010 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 22-ին մեկնարկել է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված «Սահմանադրական արդարության պրակտիկայում մարդու սահմանադրական իրավունքների ապահովումը և պաշտպանությունը` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները» 15-րդ միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցել են ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուկիկիոն. Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն-Շմիդտը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Գերմանիան սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ մարդու իրավունքների ոլորտում և շահագրգռված է նրանում, որ այդ համագործակցությունը շարունակվի նաև ապագայում»,- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Իր հերթին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Աննա Պաուերը նշել է, որ Եվրոպական դատարանն ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը և էական ազդեցություն ունի երկրի ներպետական իրավունքի էվոլյուցիայի վրա: Օրինակ բերելով Իռլանդիան` նա նշել է, որ Եվրոպական դատարանը 1979-ին առաջին անգամ Իռլանդիայի նկատմամբ վճիռ է կայացրել և հետագա տարիներին Եվրոպական դատարանի որոշումներն էապես ազդել են Իռլանդիայի ներպետական իրավունքի զարգացման վրա: «Կարծում եմ, որ նման ազդեցություն Եվրադատարանը կունենա նաև Հայաստանի վրա»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |